Իտալիան վստահ է, որ Եվրամիությունն անհնար է առանց Թուրքիայի: Այդ մասին հայտնել է Անկարայում Իտալիայի դեսպան Կառլո Մարսիլլին: Նա նշել է, որ պաշտոնական Հռոմը կցուցաբերի ողջ անհրաժեշտ աջակցությունը Թուրքիայի ԵՄ մտնելու համար: Իտալացի դիվանագետը նաեւ կոչ է արել Եվրամիությանը կատարել այն խոստումը, որը Բրյուսելը տվել է Անկարայում, հաղորդում է Anatolia News Agency-ն: -ԱՊ-





