Այսօր Երեւանում, Մատենադարանի մոտ տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը` նվիրված 2008 թվականի մարտի իրադարձությունների տարելիցին: Ակցիայի ընթացքում Հայկական ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հրապարակեց մեկ տարի առաջ զոհվածների անունները: Ելույթ ունենալով հանրահավաքում` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը պայքարելու է միայն օրինական մեթոդներով` կոչ անելով ընդդիմության բառապաշարից վերացնել «հեղափոխություն» եւ «ապստամբություն» բառերը:
Ընդ որում նա չի բացառել, որ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները, ստիպված կլինեն հեռանալ եւ կառաջարկեն Հայ ազգային կոնգրեսին ձեւավորել ազգային հաշտության կառավարություն: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ այժմ անժամկետ բողոքի ակցիաների ժամանակը չէ եւ հաղորդել է, որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 1-ին, թեեւ չի բացառել, որ անհրաժշետության դեպքում հանրահավաքներ կարող են կազմակերպվել նաեւ այդ ժամկետից շուտ:
Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, որոնց թիվն, ըստ որոշ գնահատականների հասնում էր 15-20 հազարի, երթ են կազմակերպել դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը եւ, որտեղ անցյալ տարի ծավալվեցին հիմնական իրադարձությունները, եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով, հարգել են 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակը:
Հայաստանի ընդդիմությունը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 2008թ. փետրվարի 20-ից բողոքի անընդմեջ ակցիաներ էր անցկացնում Երեւանի կենտրոնում, որոնք մարտի 1-ին վերածվեցին անկարգությունների, որ 10 մարդու կյանք խլելցին:





