AM
13 Մարտ 2009 - 17:54 AMT

ՆԱՏՕ-ի դռները բաց են համագործակցությանը պատրաստ բոլոր պետությունների համար

IPAP ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը թույլ կտա Երեւանին դառնալ միջազգային անվտանգության ապահովման կողմերից մեկը: Այդ մասին Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի երիտասարդական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը : Նրա խոսքերով, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացումը հանրապետությանը հնարավորություն կընձեռի բարձրացնելու Հայաստանի դերը միջազգային անվտանգության ապահովման գործում: «Դաշինքը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության շարունակմամբ եւ խորացմամբ:ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այս կամ այն ձեւով համագործակցությանը պատրաստ բոլոր պետությունների համար», – ընդգծել է Յովանովիչը: