Կաշառք վերցնելու համար ձերբակալված Սանատրուկ Սահակյանն արդեն վաղուց ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: «Սահակյանի հետ միջադեպը ոչ մի առնչություն չունի Նախարարության գործունեության հետ», – նշվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Սանատրուկ Սահակյանը ձերբակալվել էր մարտի 13-ին ոստիկանական ակադեմիա ընդունվելու համար քաղաքացի Տիգրան Աղաբեկյանի ազգականներից կաշառք վերցնելու պատրվակով խոշոր դրամական գումարի յուրացման կասկածանքով: Գործարքին մասնակցել է նաեւ Սահակյանին ծանոթ Ռոբերտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ Սանատրուկ Սահակյանը ժամանակին դուրս էր եկել Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից` հարելով «Օրինաց երկիր» կուսակցությանը:





