AM
16 Մարտ 2009 - 13:10 AMT

Հայաստանը պետք է մասնակցի Ջավախեթիի հայ բնակչության խնդիրների լուծմանը

Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի մասնակցելու Վրաստանի Սամցխե-Ջավախեթի հայաբնակ շրջանի խնդիրների լուծմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Այն, ինչ ներկայումս կատարվում է Ջավախքում, նպատակուղղված է վախի եւ անվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Վրաստանում հայ ակտիվիստների ձերբակալություններ թիվն աճել է օգոստոսյան դեպքերից հետո»,- նշել է Կիրո Մանոյանը: Նա ընդգծել է, որ ՀՅԴ կուսակցությունը ամեն կերպ փորձում է բարձրացնել շրջանի հայ բնակչության խնդիրները եւ ներկայացնել դրանք միջազգային կառույցներին: