Ավարտվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղադասարյանի պաշտոնական այցը Կալինինգրադի մարզ: Այցի շրջանակներում ՀՀ ԱԱԽ քարտուղարը հանդիպել է մարզի ղեկավար Գեորգի Բոոսի, ինչպես նաեւ մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությունը մարզի կառավարչին եւ մարզային նախարարությունների ղեկավարներին ներկայացրեց առաջարկների բավական ծավալուն մի փաթեթ: Այն իր մեջ նախագծեր է ներառում տնտեսության, կրթության, տուրիզմի եւ այլ ոլորտներից:
«Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակում: Մենք ռազմավարական գործընկերներ ենք եւ պետք է նոր իմպուլս հաղորդենք այդ հարաբերություններին»,- հայտնել է Արթուր Բաղդասարյանը: Կալինինգրադի պատվիրակության պատասխան այցը ծրագրված է այս տարվա հունիսին, հաղորդում է kaliningrad.rfn.ru-ն:





