AM
18 Մարտ 2009 - 11:11 AMT

Ոչ մի արտառոց բան Արկադի Ղուկասյանին հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակելու մեջ չկա

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնում առաջին դեպքը չէ Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: «Տարբեր ժամանակահատվածներում հատուկ նշանակության դեսպաններ են եղել Աշոտ Մելիք-Շահնազարյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Դավիթ Շահնազարյանը,-ընդգծել է Բալայանը: Նա նաեւ նշել է, որ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի նշանակումը կանոնակարգվում է ՀՀ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածով: Դեսպանների նշանակումը երկրի նախագահի մենաշնորհն է:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով մարտի 17-ին Արկադի Ղուկասյանը նշանակվեց ՀՀ Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: 1997-2007թթ Արկադի Ղուկասյանն եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը:-