AM
19 Մարտ 2009 - 07:33 AMT

Մեթյու Բրայզան մտադիր է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին այցելել տարածաշրջան

«Ես շատ կցանկանայի տարածաշրջան այցելել մարտի վերջին կամ ապրիլի սկզբին», – PanARMENIAN.Net -ի թղթակցին ասել է Կովկասի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Սակայն, դիվանագետի խոսքերով, այցի վերջնական ժամկետն առայժմ որոշված չէ:

Նախկինում Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Բերնար Ֆասյեն հայտարարել էր, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ: