«Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ հարաբերություններն Ադրբեջանի ու Վրաստանի հետ այնպես են զարգանում, ինչպես չեն զարգացել մեր պատմության եւ հատկապես վերջին տարիներին: Տարեցտարի աճում է այն գիտակցությունը, թե որքան են կապակցված մեր շահերը»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: Վրաստանի խորհրդարանի խոսնակը համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որոնց հետ Վրաստանը լավ, ռազմավարական բարեկամական հարաբերություններ ունի, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:





