Օրինաց երկիր կուսակցությունն այսօրվա իր նիստում հայտարարել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւ ավագանիների խորհրդում ընտրվելու թեկնածուների ցուցակը ներկայացնելու վերջնական որոշման մասին: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Օրինաց երկրի» խմբակցությունից ընտրված խորհրդարանի պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Երկրորդ տեղում` բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, երրորդ տեղում` տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գեորգի Վահանյանը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակից հետ զրույցում հաղորդեց «Օրինաց երկրի» կուսակցութայն մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, կուսակցության 101 թեկնածուից բաղկացած ցուցակը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի մարտի 22-ին: «Օրինաց երկիր» կուսակցությունը միշտ հաղթում է, եւ ապացուցել է դա բոլոր ընտրություններում», – հայտարարել է նա եւ ավելացրել, որ առաջիկայում կհրապարակվեն կուսակցության նախընտրական ծրագիրն ու կարգախոսները:





