ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ: Մարտի 13-ին կայացավ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ( ԿԿՀ) 54-րդ նստաշրջանի առաջին նիստը, որի ժամանակ տեղի ունեցան Հանձնաժողովի նոր նախագահի ու բյուրոյի ընտրությունները: Երկամյա ժամանակաշրջանով ԿԿՀ նախագահ ընտրվեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Փոխնախագահներ են ընտրվել Ռոբերտո Ստորաչին (Իտալիա), Տակաշի Արշիկին (Ճապոնիա)_եւ Լեյսա Սոուն (Սենեգալ), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





