AM
26 Մարտ 2009 - 17:25 AMT

Գլենդեյլում տեղի կունենա հայ-թուրքական փոխհարաբերությունների խնդիրների վերաբերյալ համաժողով

Ապրիլի 3-ին «Հնչակյան» Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կկազմակերպի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ համաժողով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են կուսակցության մամլո ծառայությունում, համաժողովին կմասնակցեն The California Courier թերթի հրատարակողը, հասարակական գործիչներ Զավեն Խանչեանը, Համբիկ Սարաֆեանը: «Մենք հատուկ որոշեցինք համաժողովն անցկացնել ապրիլին, որպեսզի այն համընկնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ»,- նշել են մամլո ծառայությունում: