AM
30 Մարտ 2009 - 08:47 AMT

Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դնում «Սուրբ Խաչ վանական համալիր» հուշադրամը

Մարտի 30-ից Ուկրաինայի Ազգային բանկը, շարունակելով «Ուկրաինայի ճարտարապետական հուշարձաններ» շարքը, շրջանառության մեջ է դնում 10 գրիվնա անվանական արժեքով «Սուրբ Խաչ վանական համալիր» հուշադրամը:

Մետաղադրամը պատրաստված է 925 հարգի արծաթից 10 000 քանակով:

2008 թվականի ապրիլին Ղրիմի պատգամավորներն որոշեցին առաջարկել Ուկրաինայի Ազգային բանկի Ղրիմի գլխավոր վարչությանը նախաձեռնել Սուրբ Խաչ հայկական վանական համալիրի 650-ամյակին նվիրված հուշադրամի թողարկումը, հաղորդում է Analitika.at.ua-ն: