ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահի օգնական, Նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոյին: Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը Կոնստանտին Չույչենկոյին ծանոթացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության սկզբունքների հետ: Կարծիքներ են փոխանակվել նաեւ վերահսկողության ոլորտի նորմատիվ-իրավական դաշտի եւ աշխատանքների մեխանիզմների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս գործնական քայլեր կատարել փորձի փոխանակման ուղղությամբ:
Առանձնազրույցից հետո կողմերը ստորագրել են հուշագիր` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եւ ՌԴ նախագահի վերահսկողության վարչության միջեւ համագործակցության հետագա զարգացման մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:





