AM
9 Ապրիլ 2009 - 07:09 AMT

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Թուրքմենստան

Ս. թ. ապրիլի 9-11-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աշխաբադ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Նիստի ավարտից հետո կմեկնարկի Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թուրքմենստան, որի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Թուրքմենստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: