AM
21 Ապրիլ 2009 - 16:33 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարն եւ ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 21-ին հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները կայցելեն նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ: