Թուրքիան աստիճանաբար մոտենում է Եվրամիությանն անդամակցելուն: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը Պրահայում Եվրամիության եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների արդյունքում:
«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք սկսել են 2005 թվականին, պետք է շարունակվեն` չնայած այդ հարցի շուրջ միության անդամների շրջանում տիրող տարաձայնություններին», – համոզված է Շվարցենբերգը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ են Ֆրանսիան, ինչպես նաեւ Հունաստանն ու Կիպրոսը` Հյուսիսային Կիպրոսի շուրջ հակամարտության պատճառով:





