AM
24 Ապրիլ 2009 - 17:21 AMT

Լեւոն Տեր- Պետրոսյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ողբի երթը, որը կազմակերպվել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից (ՀԱԿ), սկսվեց Հյուսիսային պողոտայից: Շատերը միացան արդեն երթի ընթացքում: Կիեւյան կամրջի վրա երթի մասնակիցներին միացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտանիքի հետ եւ շարունակեց իր ճանապարհը երթի մասնակիցների հետ: Երթին մասնակցում էին ՀԱԿ բոլոր անդամ կուսակցությունների ղեկավարները:

ՀԱԿ ներկայացուցիչները պսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: