AM
24 Ապրիլ 2009 - 18:37 AMT

«Ցեղասպանության դեմ միության» կազմակերպության նախագահը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

«Ցեղասպանության դեմ միություն» գերմանական կազմակերպության նախագահ Ալի Էրտեմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես արդեն 10 տարի գալիս եմ Ծիծեռնակաբերդ ու գալու եմ այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես կոչ եմ անում Թուրքիայի նախագահին անել դա: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանը պետք չէ բացել»,- ասել է Էրտեմը:

Ալի Էրտեմը կարծում է, որ Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մինչեւ այդ հարցին չմիջամտեն համաշխարհային գերտերությունները: