Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպումից հետո ԵԱՀԿ Մխ-ն մտադիր է Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպել հունիսի սկզբինի Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ենք ներկայացրել այս գաղափարը, սակայն ընտրությունը նրանցն է: Տեղի կունենա հանդիպումը հունիսի սկզբին թե ոչ, կախված է երկու երկրների նախագահների որոշումից»,-ասել է համանախագահը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 7-ին Պրահայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:





