ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոշոր քաղաքական եւ լայնախոհ գործիչ է եւ ապրիլի 24-ի իր ուղերձն այնպես կառուցեց, որ մտորելու առիթ տվեց բոլորին, միեւնույն ժամանակ չգոհացնելով կողմերից ոչ մեկին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Բարգավաճ Հայաստանի» քարտուղար Արամ Սաֆարյանը: Սաֆարյանը հիշեցրել է, որ Օբաման երկու անգամ օգտագործեց Մեծ եղեռն արտահայտությունը, չասելով «ցեղասպանություն» բառը: «Վստահ եմ, որ հայ, եւ թուրք հանրության շրջանում կան մարդիկ, որոնք դժգոհ են այդ մոտեցումից: Հայկական կազմակերպությունները եւ հայ քաղաքական գործիչները պետք է շարունակեն պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այդ թվում ԱՄՆ Կոնգրեսոի կողմից Ցեղասպանության ճանաչման համար»,-ասել է «ԲՀ»-ի քարտուղարը:
Նրա կարծիքով, այս նպատակադրումը միջազգային ասպարեզում եւ այս իրողությունների ճանաչման գործընթացը միջազգային դատարաններում մեկ նպատակ ունի` երաշխիքի վերածել այս հանգամանքը, որպեսզի այսուհետ ոչ ոքի մտքով նույնիսկ չանցնի նման բան կատարել հայ ժողովրդի հանդեպ»,-ընդգծել է Սաֆարյանը:





