AM
27 Ապրիլ 2009 - 19:45 AMT

Բրայզան հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Ապրիլի 27-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր եւ տեսակետներ հայտնվեցին վերջին զարգացումների վերաբերյալ: Նշված հարցերի կապակցությամբ պատգամավորները ներկայացրին «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները, ակնկալիքներն ու մտահոգությունները: Իրենց հերթին ամերիկյան կողմի ներկայացուցիչները ներկայացրեցին երկու առանցքներով տեղի ունեցող գործընթացների հեռանկարները: