AM
28 Ապրիլ 2009 - 12:21 AMT

Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը կզբաղեցնի Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իր` կրթության եւ գիտության նախարար նշանակվելու մասին ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: «Դեռեւս չի եղել պաշտոնական որոշում եւ քննարկում այն հարցի, թե ով կզբաղեցնի ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների ազատած պաշտոնները: Հարցն այնքան հրատապ չէ, որպեսզի քննարկումներն արդեն այսօր կամ վաղը սկսվեն»,- հայտնել է նա:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է այդ աղմուկին առանձնահատուկ ուշադրություն չդարձնել:

Այսօր մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Նաիրա Զոհրաբյանը կզբաղեցնի կրթության եւ գիտության նախարարի` ազատ մնացած պաշտոնը: