AM
29 Ապրիլ 2009 - 13:19 AMT

Մայիսի 31-ին քաղաքակա՞ն, թե՞ վարչական ընտրություններ են կայանալու

«Հայ ազգային կոնգրեսի կողմից Երեւանի քաղաքապետի պաշտոնում քաղաքական թեկնածությունների առաջադրումը խոսում է այն մասին, որ ՀԱԿ քաղաքապեի եւ Ավագանու Խորհրդի ընտրությունները դիտարկում է որպես քաղաքական իրադարձություն»,- հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Սակայն, սոցիոլոգը վստահ է, որ ընտրողների մեծամասնությունն առաջիկ ընտրություններն ընկալում է որպես վարչական: «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում Երեւանի բնակիչների մեծ մասը քաղաքապետի պաշտոնում պատկերացնում են մի մարդու, որն ընդունակ է առաջին հերթին լուծելու սոցիալական խնդիրները»,- նշել է Ադիբեկյանը:

Կենտրոնի կանխատեսման համաձայն, այդ պատճառով ՀՀԿ-ից թեկնածու Գագիկ Բեգլարյանն ունի հաղթելու բոլոր շանսերը: «Մեր կողմից հարցվածների 26,5% գերապատվությունը տվել են Բեգլարյանին, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքեց հարցվածների ձայների ընդամենը 7,6%»,- հայտնել է Ադիբեկյանը:

Նա ընդգծել է, որ մինչեւ ընտրությունները դեռ ժամանակ կա, եւ նախընտրական քարոզարժավի ընթացքում իրադրությունը կարող է փոխվել: