AM
30 Ապրիլ 2009 - 06:16 AMT

Մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ

Այսօր գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող, նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն տան մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են գլխին, այս պահի դրությամբ գտնվում է վերակենդանացման բաժնում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, այս պահի դրությամբ նա գտնվում է վերակենդանացման բաժնում:

Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տուժածի գործընկերները գտնում են, որ մահափորձը կապված է Ա.Կիվիրյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ: