Ընթացիկ տարում ռազմական համագործակցությունը Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ աշխուժորեն կզարգանա: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, նախատեսվում է անցկացնել Հայաստանի եւ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների մի շարք փոխայցեր: Այդպես, այժմ պատրաստվում է ԱՄՆ զինվորական ներկայացուցիչների այցը Հայաստան ականազերծման ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է նաեւ ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային ծառայության ներկայացուցիչների այցը Հայաստան: Իր հերթին սպասվում է Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների այցը ԱՄՆ, ասել է դեսպանը:





