AM
30 Ապրիլ 2009 - 09:53 AMT

Արդեն հինգ երկիր հրաժարվել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց

Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին եւ իր դիտորդներին չի ուղղորդի, եւ ուրիշներին էլ խորհուրդ չի տա: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Առաջիկա զորավարժություններին իրենց բացասական վերաբերմունքի մասին պաշտոնապես հայտարարել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը:

Ռուսաստանի «խորհրդով» արդեն 5 երկիր հրաժարվել է մասնակցել զորավարժություններին` Լատվիան, Էստոնիան, Ղազախստանը, Սերբիան եւ Մոլդովան:

ՆԱՏՕ-ի զորավարժությունները կկայանան Վրաստանում մայիս-հունիս ամիսներին Վազիսուբանիում ՌԴ նախկին ռազմակայանի տարածքում: