AM
5 Մայիս 2009 - 08:41 AMT

Շարունակվում են կադրային փոփոխությունները կառավարությունում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Քարամյանը, հաղորդվում է ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: