AM
7 Մայիս 2009 - 09:05 AMT

Երեւանում կրկին լրագրողի են ծեծի ենթարկել

Մայիսի լույս 6-ի գիշերը Երեւանում ծեծի է ենթարկել «Շանթ» հեռուստաալիքի լրատվական հաղորդաշարի հաղորդավար Նվեր Մնացականյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, կեսգիշերին մոտ Մարգարյան փողոցում երկու անհայտներ ծեծի են ենթարկել Նվեր Մնացականյանին, որից հետո հեռացել են: Տուժածին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել «Արմենիա« բժշկական կենտրոնում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է քննություն: