AM
12 Մայիս 2009 - 15:59 AMT

Մայիսի 31-ին Հայաստանն առաջին քայլն է արել քաղաքական բարեփոխումների ճանապարհին

«Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ընդունումը եւ վերջինիս հիման վրա մայիսի 31-ին կայացած ընտրությունները քաղաքական բարեփոխումների առաջին քայլն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, քաղաքական բարեփոխումների հերթական փուլում անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստաի ողջ տարածքում միաժամանակ անցկացվեն: «Քաղաքական բարեփոխումներն ուղղորդված են նրան, որպեսզի Հայաստանն ուժեղ կուսակցություններ ունենա: Եթե որեւէ համայնքում կուսակցությունը ստանձնում է պարտավորություններ եւ հաջողության է հասնում, նշանակում է այն մեծ հավակնություններ կարող է ունենալ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե կուսակցությունը, որոշակի պարտավորություններ ստանձնելով այդ համայնքի Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ), հաջողության չի հասնում, ապա քիչ հավանական է, որ այն ձայներ ստանա հաջորդ խորհրդարանական ընտրություններում», – նշել է պատգամավորը:

Դրա հետ մեկտեղ, Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքականությունը երկար ժամանակ չի կարող միաբեւեռ լինել, եթե հաղթում է մեկ կուսակցությունը: «Գալիս է մի պահ, երբ բեւեռները սկսում են փոխվել: ՏԻՄ-ի նման նմուշը թույլ է տալիս պարբերական փոփոխությունների կատարում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երեւանում բնակվում է երկրի բնակչության մեծ մասը», – ասել է Հարությունյանը, ավելացնելով, որ չի ցանկանում լավատես լինել եւ փայլուն արդյունքներ ակնկալելն հանրապետականներից Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններում: