Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւի հետ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հատել էր սահմանը եւ հայկական կողմի կողմից գերի վերցվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ռազմագերիների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «ԿԽՄԿ ներկայացուցչության միջոցով Ստեփանակերտում ռազմագերին նամակ է ուղարկել մորը: Զինվորն իրեն լավ է զգում»,- հայտարարել է Վիկտոր Քոչարյանը:
Ադրբեջանական բանակի զինծառայող Անար Գաջիեւը մայիսի 10-ին չբացահայտված հանգամանքներում անցել է հատման գիծը եւ հայտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքում: Գաջիեւը բանակ էր զորակոչվել անցյալ տարի:





