AM
13 Մայիս 2009 - 16:36 AMT

«Յոթի» գործը դարձել է «վեցի» գործ

Այսօր «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից ազատվել է «յոթի գործով» մեղադրվող Շանթ Հարությունյանը: Փորձագետների եզրակացության հիման վրա, որում ասվում է, որ «հանցագործության կատարման պահին Շանթ Հարությունյանը գտնվել է անմեղսունակ վիճակում», հարուցված քրեական գործը դադարեցվել է:

Շանթ Հարությունյանը մեղադրվում էր 2008-ի մարտի 1-ի զագնվածային անկարգությունների կազմակերպման եւ իշխանափոխության փորձի մեջ: Հոգեբանական խանգարման մի քանի ակնառու նշաններից հետո դատարանի որոշմամբ նա ուղորդվել է հոգեբուժական կլինիկա դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար: