AM
13 Մայիս 2009 - 18:54 AMT

Տիգրան Սարգսյանը հրաժեշտ է տվել Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տ.Սարգսյանն իր երախտագիտութունն է հայտնել Ստիլլեին նրա ջանքերի համար, որոնք ուղղված են հայ-բրազիլական կապերի զարգացմանը եւ հույս է հայտնել, որ այն առաջիկայում եւս կշարունակի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված իր առաքելությունը: