AM
15 Մայիս 2009 - 11:18 AMT

Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը կուսակցական համագումար կանցկացնի

Մայիսի 16-ին տեղի կունենա Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության 7-րդ համագումարը: Օրակարգում ընդգրկված է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարի ընթացքում կքննարկվեն նաեւ վերջին շրջանում քաղաքական դաշտի վերադասավորումներին, ինչպես նաեւ ՀԺԱՄ կուսակցության դիքորոշմանն առնչվող հարցեր: Համագումարի երկրորդ մասի օրակարգում ընդգրկված է ՀԺԱՄ վարչության նախագահների ընտրության հարցը:–