AM
18 Մայիս 2009 - 18:36 AMT

ՀՀ Սփյուռքի նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ – լիազոր դեսպան տիկին Ռենատե Ստիլլեին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տիկին Ստիլլեն իր դժվարին – պատվավոր առաքելության իրականացման ընթացքում, Հայաստանում ձեռք է բերել մեծ հեղինակություն, ինչն անչափ ուրախալի է: Ըստ Հրանուշ Հակոբյանի, տիկին Ռենատե Ստիլլեին` որպես առաջին դեսպանի, հաջողվել է Հայաստանում ստեղծել առողջ – ամուր դիվանագիտական հենք, որն ուրույն – հուսալի հիմք կարող է հանդիսանալ հայ-բրազիլական միջպետական հարաբերությունների հետագա կայացման համար:
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը իր եռամյա աշխատանքը Հայաստանում գնահատեց որպես բարեկամ Հայաստանի հետ մերձեցման ժամանակաշրջան – իր բավարարվածությունն ու գոհունակությունը հայտնեց Հայաստանում բարյացակամ – ջերմ մթնոլորտում աշխատելու հնարավորության համար: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում իր գործունեությունը ծավալող հաջորդ դեսպանը նույնպես կզգա հայ ժողովրդի ջերմությունն ու աջակցությունը` աշխատանքի ամբողջ ընթացքում:
– Ես Հայաստանը տանում եմ իմ սրտում,- ասաց դեսպան տիկին Ռենատե Ստիլլեն, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: