AM
21 Մայիս 2009 - 16:35 AMT

Հայաստանի հեռուստատեսությունը եւ ռադիոն կսկսեն աշխատել փոփոխված կանոններով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: