«Այս նախընտրական արշավը տարբերվում է նախորդներից նրանով, որ այժմ ոչ սովորական պայքար է գնում»,-հայտարարել է այսօր մամլո ասուլիսում PR- մենեջմենթի մասնագետ Կարեն Քոչարյանը: «Բոլոր կուսակցությունները ոչ ստանդարտ նախընտրական քարոզարշավ են վարում, նախկինում համերգներ էին կազմակերպվում, որոնց ընթացքում աստղերը ներկայացնում էին տարբեր կուսակցություններ, սակայն ոչ ոք չէր ակնկալում, որ Գագիկ Բեգլարյանը կշրջի բակերով եւ անձամբ կշփվի բնակչության հետ»,-հայտարարել է Քոչարյանը: Ըստ նրա, մտավորականության համերգներն ու ելույթները վաղուց արդեն իրենց սպառել են: «Էստրադայի աստղերն ազդում են միայն 13-14, լավագուն դեպքում, 17-ամյա դեռահասների վրա, որոնք ձայնի իրավունք չունեն»,-հայտարարել է նա:
Ինչպես նշել է Քոչարյանը, միջազգային չափանիշներով, PR- ազդեցությունն ընտրությունների վրա կազմում է շուրջ 25 տոկոս, Հայաստանում այն չի հասնում նույնիսկ 5 տոկոսի:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին Հայաստանում այնպիսի քարոզարշավի կազմակերպման հնարավորությանը, ինչպիսին անցկացվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մասնակցում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Կրուզը, Ջուլիա Ռոբերտսը եւ այլոք միավորվեցին Rock the Vote/5 friends նախագծին մասնակցելու համար` Քոչարյանն ասել է. «ես դեմ չեմ»: «Եթե նման ակցիաներ կազմակերպվում են, ուրեմն դրանք ազդեցություն ունեն: Սակայն նույն Լեոնարդո դի Կապրիոն կամ Ռոբերտ Դը Նիրոն չեն ընկալվում որպես «արքունական երգիչներ», քանի որ նրանց չեն վճարում մասնակցության համար: Հակառակը, իրենք են մուծումներ անում Օբամայի կամ Մըքքեյնի հիմնադրամներին»,-հայտարարել է Կ.Քոչարյանը:





