AM
25 Մայիս 2009 - 16:48 AMT

Հայաստանը շահագրգռված է հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման հարցում

Մայիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը:Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Հոուգը անդրադարձան նաեւ մի շարք տարածաշրջնային եւ միջազգային խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: