AM
26 Մայիս 2009 - 15:22 AMT

Հայաստանի ԱԳՆ փոխնախարարը հանդիպել է Սեչենտիի հունգարական համալսարանի դասախոսների հետ

Մայիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպեց Հունգարիայի Սեչենտիի համալսարանի մի խումբ դասախոսների հետ: Հունգարացի գիտնականների այցելության հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացումներին: Հյուրերի խնդրանքով փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, տարածաշրջանային հարցեր վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: