AM
29 Մայիս 2009 - 17:57 AMT

ՀԱԿ-ի կողմնակիցների հանրահավաքն ավարտվել է երթով Մաշտոցի պողոտայով

Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմնակիցների հանրահավաքն ավարտվել է: Ըստ ավանդույթի, վերջինը ելույթ է ունեցել ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, Սփյուռքի կազմակերպություների գործունեությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին:

Իր ելույթի վերջում, ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ իր համար առաջիկա ընտրությունները «կյանքի եւ մահու պայքար չեն», այլ առիթ են ինչ-որ կերպ բարելավվելու երկրում տիրող անտանելի իրավիճակը: