AM
31 Մայիս 2009 - 19:35 AMT

Ընտրատեղամասերում «Շտապ օգնության» միջամտության կարիքը պահանջող միջադեպեր չեն արձանագրվել

Ընտրատեղամասերում որեւէ առանձնահատուկ պատահարների հետ կապված ոչ մի ահազանգեր ողջ օրվա ընթացքում Երեւանի «Շտապ օգնություն» չեն կատարվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ք.Երեւանի «Շտապ օգնության» հերթապահ բժիշկ Աննա Ժամհարյանը, այսօր շտապ օգնություն կատարված եւ ընտրությունների հետ առնչվող բոլոր զանգերը, իսկ դրանք ընդամենը երեքն են եղել, կապված էին տարեց ընտրողների ճնշման բարձրացման հետ: