ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նախնական տվյալների համաձայն 24:00-ի դրությամբ առջեւում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ԿԸՀ): Ներկա դրությամբ, արդեն հաշվարկվել են 21 ընտրատեղմասերից ստացված 16803 քվեաթերթիկ, որոնցից 447-ը ճանաչվել է անվավեր:
Ինչպես հաղորդում է ԿԸՀ-ն, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀՀԿ` 8079 ձայն, «Բարգավաճ Հայաստան»` 3482 ձայն, Հայ ազգային կոնգրես` 3236 ձայն, ՀՅԴ Դաշնակցություն` 606 ձայն, «Օրինաց Երկիր»` 497 ձայն, Ժողովրդական կուսակցություն` 384 ձայն, Աշխատանքային սոցիալիստական կուսակցություն` 70 ձայն:





