AM
1 Հունիս 2009 - 07:39 AMT

Գագիկ Բեգլարյանն ընտրվել է Երեւանի քաղաքապետ

Հայաստնի իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է մայիսի 31-ին կայացած Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններում: ԿԸՀ-ի վերջին տվյալներով, ՀՀԿ-ն ընդահնուր առմամբ հավաքել է ընտրողների 46,6 տոկոսը: Այդպիսով, ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ինքնաբերաբար դարձավ Հայաստանի մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետը:

Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 52,85 տոկոս: