AM
1 Հունիս 2009 - 17:03 AMT

Եվրամիությունն ապօրինի է համարում ցանկացած ընտրությունները Հարավային Օսեթիայում

«Եվրամիությունը չի ճանաչում Հարավային Օսեթիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ դրանց արդյունքների օրինականությունը: Նման ընտրությունների անցկացումն ապօրինի է եւ մեկ քայլ հետ է Վրաստանում իրավիճակի կարգավորման ուղիների որոնման գործընթացում», – նշվում է հայտարարությունում:

«Եվրամիությունը կրկին իր հստակ աջակցությունն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններով», – նշվում է Եվրամիության չեխական ներկայացուցչության հայտարարության մեջ, հաղորդում է Civil.ge-ն: