AM
2 Հունիս 2009 - 19:11 AMT

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը կանցնի սովորական ձեւաչափով

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը կանցնի սովորական ձեւաչափով: Առաջին հերթին առանձնազրույց կունենան երկու երկրների նախագահները, հետո նրանց կմիանան համանախագահներն ու արտգործնախարարները: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

Ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի, Ռուսաստանի նախագահը եւս կարող է առանձնազրույց ունենալ նրանց հետ, «դա կախված է նախագահ Մեդվեդեւից»,-հաղորդել է Trend News գործակալությունը: