Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ֆորումի շրջանակում նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայւաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:





