AM
3 Հունիս 2009 - 15:50 AMT

Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս հայ-հոլանդական հարաբերությունների զարգացմանը

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-ին Երեւանում ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին (նստավայրը` Թբիլիսի)` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-հոլանդական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր բնագավառներում հայ-հոլանդական համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, հաղորդում է ՀՀ ԱԳն մամլո ծառայությունը: