Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, է.Նալբանդյանը կմասնակցի հունիսի 14-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Համաժողովի ընթացքում նախագահությունը ՀԱՊԿ-ում Հայաստանից կանցնի Բելառուսին:





