Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին:
Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
Հայաստանը 2008թ-ի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Նիստի ընթացքում նախագահությունը կազմակերպությունում Հայաստանից կանցնի Բելառուսին:





