«Հայաստանի համար գոյություն չունի ավելի հուսալի ռազմավարական գործընկեր, քան ՀԱՊԿ-ն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին միանշանակ ճիշտ է, ավելին, ոչ մի այլ կառույց ի վիճակի չէ ապահովել Հայաստանի արտաքին անվտանգությունը»,- մեկուկես տարվա ընդմիջումից հետո հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է գտնվում միայն նրա համար, որ այնտեղ է նաեւ Ռուսաստանը: «ՀԱՊԿ-ում մեր հիմնական նպատակը Ռուսաստանի հետ համագործակցությունն է»,- ընդգծել է Արամ Կարապետյանը եւ նշել, որ չնայած ՀԱՊԿ անդամների միջեւ որոշ տարաձայնություններին, կառույցը հաստատուն է գործում:
Սակայն, Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից տարօրինակ քաղաքականություն է վարում,- ընդգծել է Արամ Կարապետյանը:





